Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խոտերի միջով,
Ինչպես ձիարշավի տոներին ուրախ,
45 Ծառսելով ոտները իր չոր՝
Վազում է կարմրաբաշ մի քուռակ։

Օ, քնքո՜ւշ, քնքո՜ւշ իմ խելառ․․․
Ախր ո՞ւր է, ո՞ւր է նա արշավում․
Նա չգիտե՞ արդյոք, որ ձիերին հիմա
50 Հաղթել է պողպատե ձիախումբը։

Նա չգիտե՞ արդյոք, որ դաշտերում այս ցուրտ
Չի դառնա հինը իր վազքից,
Երբ մի ձիու դիմաց պեչենեգը հարուստ
Տալիս էր մի զույգ ռուս կին։

55 Այլ գույներ է բախտը շուկայում քսում,
Այլ գույնով է ներկում ծանծաղուտը մառ, —
Եվ ձիու հազա՛ր փութ կաշիով ու մսով
Առնում են հիմա մի շոգեկառք։

4


Սատանա՜ն քեզ տանի, վա՛տ հյուր։
60 Մեր երդը չի՛ հաշտվի քեզ հետ։
Ափսոս որ, ինչպես դույլը հորում,
Չկորար սկզբիցևեթ։

Նրանց հե՜շտ է կանգնել՝ շուրթերը
Թիթեղե համբույրով ներկել․
65 Միայն ի՛նձ է վիճակվել կյանքում
Իմ երկրին ալելու երգել։
Սրանի՛ց է, որ աշնան թենին
Գլուխը ցանկապատին տվել՝