Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Ն. ԿԼՅՈՒԵՎ

ԵՐԳ


«Որպես ճորտ անլեզու
Ես շիրիմ կմտնեմ,
Փայտե ցուրտ խաչի տակ
Իմ բախտը կգտնեմ»։

5 Այս երգն էր միշտ երգում
Հայրս սև կյանքի դեմ,
Մեռնելիս պատվիրեց,
Որ ես այն ավարտեմ։

Սակայն երգս հայրերի
10 Հառաչով չի՛ հնչի,
Այլ հողմի շաչյունով
Աշխարհից կթռչի։

Ո՛չ որպես հլու ճորտ,
Այլ ազատ արծվի պես
15 Կյանքի երգը հզոր
Կավարտեմ հիմա ես։