Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Կ. ԼԻԲԿՆԵԽՏ

ՓՈԹՈՐԻ՛Կ, ԻՄ ԸՆԿԵ՛Ր
(Գրված բանտում)


Փոթորի՛կ, իմ ընկեր,
Ես լսում եմ քո կոչն անվեհեր,
Կրակոտ՝ ձգտում եմ դեպի քեզ,
Բայց երկաթ շղթաներ ունեմ ես։
5 Փոթորի՛կ, քո մասնիկն եմ ես,
Պայքարում ես նման եմ քե՛զ։
Բայց կգա մի օր, երբ ես
Կփշրեմ, կքանդեմ շղթաներս,
Կնետվեմ անսահման հեռուները,
10 Մրրկոտ՝ կթռչեմ լեռներում,
Կպայթեմ դաշտերում, ծովերում,
Կխնդամ բազմության սրտերում,
Չքավոր մարդկության գանգերում,
Կսուրամ փոթորկոտ ու հատու,
15 Փոթորի՛կ, ինչպես դո՛ւ։