Հին, զորավոր պատնեշները այն մռայլ,
Որ կանգնեցրի ես շուրջը ողջ մարդկության․․․
Բայց դու վազում, դու ելնում ես ավելի, 25
Ու տանում ես ողջը քեզ հետ դու, ալիք։
Ահա մաշված մի ձեռագիր, օրենսգիրք,
Ահա ահեղ մռնչյունով մի անհատ
Ծովը գցիր մի արյունոտ կառափնատ․․․
Ահա գահույքն արքայական․․․ Թող, աստված․․․․ 30
Գահընկեց է արդեն նա էլ, անարգված —
Եվ նրա հետ գահավիժել են արդեն
Պատարագի վերջին քուրմերն ահադեմ։
Դատավորներն ահա, — կանգնի՛ր, դրանք սև
Նժդեհներ են կառափնատան մի վսեմ․․․
3
Բա՛վ է, կանգնի՛ր, էլ մի՛ վազիր դեպի վեր․
Աղի՛ ալիք, եղիր հանդարտ՝ անավեր․․․
Բայց դու նորից բարձրանում ես, դու նորից
Մակընթացով քո թռչում ես ծնկներիս,
Խուժում ես ներս մենանոցը իմ բարի... Ալիք 40
— Մակընթաց ես կարծում ինձ։ — Ես հեղեղն եմ
աշխարհի՛․․․։