Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՊՈԵԶՈԶՈՒՌՆԱ

(էջ 5)

Շարքը բաղկացած է տասնհինգ բանաստեղծությունից։

Երկերում «Պոեզուզուռնա» գրքից զետեղված բանաստեղծությունները Չ—ը թվագրել է 1921—1922 թթ․ թվում է՝ սխալվել է. շարքն ամբողջովին գրել է 1922—ին, «Երեքի դեկլարացիայից» հետո (1922 թ. հունիսի 14)։

Պոեզը առնված է ռուս ֆուտուրիստ բանաստեղծ Իգոր Սևերյանինից (1887—1942). «Երեքի դեկլարացիայի» շրջանում Սևերյանինի հետևությամբ բանաստեղծության փոխարեն պոեզ բառն էին գործածում Չարենցը և Գ․ Աբովը (ծնվ․ 1897)։

«Տեսե՞լ էք դուք երբևէ» — Գրել է 1922 թ. ամռանը Երևանում։

Առաջին անգամ տպագրվել է ԽՀ 1922 թ․ № 193։ Զետեղվել է ՊԶ․ տպագրվում է գրքի Չ—ի սեփական օրինակից։

Զուռնաչի Ալեք — Հավաքական իմաստ ունի՝ զանգվածների երգասաց։

ՏեՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԽՀ 10 Սրտերով չար ու տանջող —
     16 Որ սիրում եք կոպեկնոց սիրով
29—31 Երգել է,
      Երգել է—
      Նա..․
  63 Երգերից իմ՝ հուր ու լուսե...
  65 Որ կարող է կյանքը փոխվել