Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Հ. Ս. Խ. Հ.» — Գրել Լ 1922 թ․ ամռանը Երևանում։ Առաջին անգամ տպագրվել է տպագրվում է գրքի Չ—ի սեփական օրինակից, որտեղ Չ—ը բանաստեղծությունը մշակել է հավանաբար Երկերում զետեղելու մտադրությամբ։

Հ. Ս. Խ. Հ. — Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության անվանման սկզբնատառերն են։

Նույն էր մինչև երեկ նստել վերը՝ ձյունե Արարատի գլխին— Նոյ նահապետն է, որ Սուրբ գրքի ավանդությամբ մարդկության կործանման մեծ ջրհեղեղին տապանով (ընտանիքով ու կենդանիներով) ապաստանել է իբր Արարատի գագաթին։

ՏեՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲեՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՊԶ 61 Նայիրի

«Արևի նարնջե ֆոնին» — Գրել է 1922 թ․ ամռանը Երևանում։ Տպագրվել է ՊԶ․ տպագրվում է գրքի Զ—ի սեփական օրինակից։

«Աղջիկը» — Գրել է 1922 թ. հունիսի սկզբներին Երևանում։ Առաջին անգամ ընկ. Շադունցին նվիրումով տպագրվել է ԽՀ 1922 թ. № 132։ Զետեղվել է ՊԶ․ տպագրվում է գրքի Չ—ի սեփական օրինակից։

Շադունցը — Սովետական Հայաստանի պետական—կուսակցական գործիչ Սուրեն Շադունցն է (1888—1938)․ 1922 թ․ Երևանի քաղաքային գործադիր կոմիտեի նախագահ էր․ աշխատել է Հայաստանի հողագործության ժողկոմատում, ապա պատասխանատու պաշտոնով փոխադրվել Միջին Ասիա։

Գյուղի կոմբջիջը ղրկե էր աղջկան համագումարին — Ակնարկում է Հայաստանի կոմունիստական երիտասարդական միության II համահայկական համագումարը, որ տեղի է ունեցել 1922 թ․ հունիսի 2—5—ը, Երևանում։

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲեՐՈՒՅՅՈՒՆՆեՐ

ԽՀ 9Հազիվ ունենար նա—տասնութ տարի։
   27 Կրծքի մեջ
   30 Կրծքի մեջ — աղմուկը տագնապի