Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Կապկազը» ավարտվում է ֆրանսացի բանաստեղծ էժեն Պոտյեի (1816—1887) «Ինտերնացիոնալով», որ Չ—ը թարգմանել է նույն թվականին, հավանաբար, ռուսերեն թարգմանությունից՝ համեմատելով ֆրանսերենի հետ։ Այնուհետև հիմնը Չ—ի թարգմանությամբ տպագրվել է մամուլում, զետեղվել ժողովածուներում, դասագրքերում։

Կարո Հալաբյան (1879—1959) — Նշանավոր ճարտարապետ. Չ—ի մտերիմ ընկերն ու բարեկամը. ձևավորել է «Կապկազը» (I հրատարակություն), «Կոմալմանախը»։

Ղարա — Ադրբեջաներեն բառ է՝ սև. գործածվում է սևագործ մշակ, սևագործ բանվոր հավաքական իմաստով։

Բավական է ինչքան ձեզ խաղան Անտիգոնե, Նամուս, Օթելլո, Քին — Արտահայտվել է Չ—ի «Երեքի դեկլարացիայում» ձևակերպված ժխտողական վերաբերմունքը դասական մշակույթի հանդեպ։

«Դատաստանը» — Դ․ Դեմիրճյանի (1877—1956) դրաման է, որ Երևանի Պետթատրոնում (ներկայիս Գ. Սունդուկյանի անվան) բեմադրվել է 1922—1923 թթ. թատերաշրջանում։

«Զանգ ջրասույզ» — Գերմանական գրող Գերհարդ Հաուպտմանի (1862—1916) դրաման. Երևանի Պետթատրնում բեմադրվել է 1922—1923 թթ, թատերաշրջանում։

Փափազը — Սովետական Միության Ժողովրդական դերասան Վահրամ Փափազյանն է (ծնվ․ 1888)։

Օրին — Ժողովրդական դերասան Օրի Բունիաթյանն է (ծնվ․ 1895)։

Կնյազ — Ռուսերեն՝իշխան։
Нету — Ռուսերեն՝ չկա։
Յոխտուր — Ադրբեջաներեն՝ չկա։
Յաշասըն — Ադրբեջաներեն կեցցե բառն է։

...Մեր թառռոնը պետական. ի՞նչ էր առաջ — Պետական թատրոնը 1923 թ տեղավորված էր ներկայիս Երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքում. նույն շենքում 1918—1920 թթ․ տեղավորված էր Դաշնակցական կառավարության պառլամենտը։

Ղարագյոզ — Ադրբեջաներեն բառ է․ այստեղ նշանակում է գեղեցիկ։