՛255
Մի ճիվա՛ղ էր սև֊լրբենի,
Մի կարիճ էր Ալֆոնս Անդոն...
XXXIII
Ու փարվել էր Ալֆոնս Անդոն
Գալարուն ու տոթ կույսերին,
Ու խմում էր անհագ եռանդով 260
Քրտինքները նրանց ուսերի։
Քրտնքոտ ծնկերին էր փարում,
Ձեռքերով մարում էր երկու բոց,
Գրկում էր մեջքերը գալարուն,
Փարվում էր՝ չար ու անթով,
Ես տեսնում էի մշուշում
Տարփանքով վառվող երկու բոց, 275
Երկուսի մեջտեղում— ծեր մի շուն․․․
Ու լալիս էր հոգիս հողմակոծ։
Որպես հուր երկու ժապավեն,
Երկու օձ՝ սպի՛տակ ու սև —
Ծերունու մարմինը փաթաթել, 280
Գալարվում էին օձաձև։