Ինձ գցին բանտը դղյակի, 370
Ինձ համար սուսեր սրեցին։
Բայց էլի լիքն Էր հոգիս
Այն սիրով հուր֊հրածին։
Ու մռայլ բանտից ես փախա,
Որ կյանքի գո՛րշ ճամփեքին 375
Երգեմ իմ այս սե՛րն արնահամ
Ու հատու հարվածը իմ տեգի։
XLVIII
Չուզեցի մեռնել բանտում
Ու թաղել սերս անհետ։
Ուզեցի լինել տրուբադուր, 380
Դղյակից—դղյակ թափառել։
Ուզեցի, որ լուռ չմնա,
Չմարի սիրտս հրկեզ,—
Ուզեցի ապրե՛լ մշտական,
Որ նրանց գովքը երգեմ։