Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Տեսարանը բեմ է, բեմի վրա — թամաշա շանը տվողը՝
Ղարան։

ՂԱՐԱ
Ընկերնե՛ր։
Էս ես եմ սարքե ձեզ համար։
Աջողել եմ կամ շատ, կամ քիչ։
Ոչի՛նչ։
5 Բավական է ինչքա՛ն ձեզ խաղան
Անտիգոնե,
Նամուս,
Օթելլո,
Քին։
10 Ինչերի՞դ է էսօր հարկավոր
«Դատաստան»,
«Զանգ ջրասույզ»։
Էդպիսի խոսքեր ճռճռան,
էդպիսի շորեր մե թավուր,
15 Ձեր պա՞պն է տեսե երազում։
Հասկանու՞մ եք․
Ասենք թե մե օր
էդպես են պաչե-պաչպչե,
էդպես են համոզե իրար․
20 Սիրեկանն ասել է՝ հա,
Աղջիկը՝ չէ՛։