Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Է՛․
Էլ ինչու՞ են շանց տալիս հիմա
էդ բոլորը Փափազն ու Օրին.
25 Որ ի՞նչ։
Թո՛ղ,
Թող լիզեն իրար,
Թող պաչեն-պաչպչեն ոնց կուզեն։
Հասկանո՞ւմ եք.
30 Կյա՛նքը
էդպես էր առաջ.—
Ուտել,
Պաչել,
Բզել։
35 Կյանքը։
Հա՛։
Էդպես էր առաջ։
Ծորում էր՝ յուղ, պանիր, շոկոլադ, շաքարե

հրեշտակ՝ մեջը սեր․

Բայց ո՞ւմ,
40 Ո՞ւմ կյանքն էր էդպես շաքարած։—
Իհարկե՝ ո՛չ իմ, ո՛չ ձեր։
Իհարկե,
Չասեք թե չկա
էդ բոլորը կյանքում մեր էսօր։
45 էդպես է սիրում,
Համոզում,
էդպես է պաչում էսօ՛ր էլ իր «սրտի սիրած

աղջկան»—

Ամեն մե կնյազ,
Դուքընչի,
50 Ամեն մի գիմնազիստ քոսոտ։
Հենց նա՛ էր,