Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Տեսե՞լ եք
Դուք
Երբևէ։
Աչքերով ձեր կույր, անոթի –
5 Ոսկեզօծ զուռնան արևի
Կախված ամառվա զենիթից...

Լսե՞լ եք
Նրա ձայնը
Ձեր
10 Աչքերով չար ու տանջող –
Երբ արևը ձե՛զ,
Զե՛զ գուցե
Կանչել է իր բորբ ղողանջով..․

Դուք,
15 Մարդիկ,
Որ գիտեք կոպեկնոց սիրով
Ձեր կակուղ սրտերը հալել —
Լսե՞լ եք արևի հուր երգը բորբ,
Երբ արևն է— զուռնաչի Ալեք․․․