Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ԱՆՎԵՐՆԱԳԻՐ
(Հայնեյան մոտիվ)


Այն սարոտ երկրում, քարքարոտ երկրում
Մենք գնում էինք ու երգեր երգում։—
Մեր ձեռին կարմիր, հուրհուրան դրոշ`
Մենք երգում էինք, որ գնանք գրոհ:
5 Ես երգո՛վ էի հպարտ, նա զենքով —
Ես պոետ էի, նա արի` զինկոմ:
Մենք գնում էինք՝ նստած չալ ձիեր.
Մեր շուրջը կռիվ, թշնամու դիեր,
Մեր դեմը ձմեռ, մեր դեմը արուն —
10 Ու ձմռան միջից ժպտացող գարուն...

Այն սարոտ երկրում, քարքարոտ երկրում
Մենք կռվում էինք ու երգեր երգում...
1929