Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

 
Անի՛վ իմ, դարձի՜ր...
ՎԱՀԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Քո երգերը` բոց, քո երգերն հրե,—
Բայց այդ կոմերիտ Վահանի նման
Դու ե՞րբ ես, դու ե՞րբ ես, դու ե՞րբ ես գրել։—

Մատներով քո թույլ, մատներով բարակ,
Դու ե՞րբ ես գրել այդքա՛ն հասարակ,
Այդքան պարզ, այդքան ջինջ ու համոզիչ,
Ինչպես երգեցիկ անիվն է արագ
Պտտվում ահա Վահանի ուժից:—

Հիմա, լծվելով քո դժվարին գործին,—
10 Այդպե՛ս դու, օ, ե՛րգ իմ, անի՛վ իմ, դարձի՛ր...
1928