Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ ռումբեր էին շառաչում, և թնդում էր բյուր

թնդանոթ,

600 Եվ կրակը շենե՛ր էր ամբողջ սկսել երկինք շպրտել:
Դղրդում էր հողը արդեն ռումբերի շաչող որոտից,
Բովանդակ աշխա՛րհն էր արդեն սասանել մոլուցքից

արյան,—

Լցվել էր տիեզերքն ամբողջ արդեն տոթ բույրով

վառոդի,

Էլ չկար հեռու ու մոտիկ,— բայց թափորը երգում էր

«Հարյավ»:

605 Կատարյալ բանակներ էին արշավում մեր դեմից

արդեն,

Շտապում էին տագնապով կոնաձև բլուրն

հասնելու,—

Եվ ահա վառվող անտառից սկսեց նոր մի գետ

հորդել,

Եվ հոսել, հոսել անընդհատ, նախիրի նման

անգլուխ...

Երբ ռազմի շաչով-շառաչով, ցնցելով հնչուն

ծնծղաներ,

610 Թմբուկներ խփելով տոնական, երգելով երգեր

ռազմաճիչ,

Դոփելով՝ բանակներն անցան,— սկսվեց տրտունջ

մի անել,

Հուսահատ հեկեկանք ու լաց, խելագար հառաչք ու

քրքիջ:

Մեր դեմից անցնում էին արդ մանուկներ մեռյալ և

ծերեր,

Հաշմանդամ սերունդներ ամբողջ՝ Եղեռնի հնձանին

ընծա...