Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Երգել են տերտեր ու
Ռես․․․
80 Եթե նրանք մնա,
Եթե այսպես գնա —
Մինչև մահդ
Դեռ
Կերգես.—

85 «Տե՜ր, փա՛ռքդ շատ,
«Փա՛ռքդ շատ,
«Տե՜ր»․․․

«Հորովե՜լ, հորովե՜լ, հո՜,
«Հո՜ո՜, ե՛զը ջան»..․
90 ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

Բ


Նրանք ելնում էին առավոտվա ծեգին,
Երբ արևը նոր էր բարձրանում,
Եվ մինչև մայրամուտը, մինչև իրիկուն
Իրենք սերմը ցանում
95 Վախվըխելով, աչքերը Կարիքին,
Բնության դավերին ու Մարդուն,—
Եվ անսահման բարիք էր
Նրանց համար այդ հո՛ղն անարդյունք։—

Օ՜, հո՛ղ, о՜, դա՛շտ, о՜, տա՛փ,
100 Մի բռաչափ գետի՛ն քարքարոտ,
Որի վրա մարդու աշխատանքը անափ
Թողնում էր փշրանքի կարոտ.
Ու Կարիքն էր պարում
Դաշտերում, դաշտերում,