Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Հետո անձրևն էր թրջում
Ոսկորներդ ողորկ,
165 Եվ փտած գանգդ լցնում
Խոնավ հողով.
Կշտանում էր մշտաբաց
Այսպես աչքը քո...

«Օրհնյա՜լ է Աստված»...
170 Բարձրյա՜լ է Աստված»...
«Հորովե՜լ, հո՜»...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

Գ


Այս ամենը հիմա անցած է:
Այս ամենը հիմա հեքիաթի է նման։
175 Ինչպես ա՛րտն էր լինում հողմածեծ,
Այդպես հորձանքը մեր մի օր շաչեց
Եվ արմատից պոկեց անիմաստ
Այդ հորովելը հին։— Եվ հիմա՛
Հնչում է երգը ձեր միասնական ու դաշն
180 Դաշտերում համայնական ու անեզր,—
Ա՛յլ երգով եք հիմա ելնում դուք դաշտ,
Ո՜վ անեզր հերկերի սերմնացաննե՛ր...

Ձեզ համար հնչեց մի օր
Մի ա՛յլ հորովել,—
185 Եկավ սրով, հրով,
Կյանքը խռովեց։
Երկաթավո՛ր եկավ,
Դռները թակեց,
Կարմիր զգեստ հագավ,
190 Կյանքը կրակեց։