Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գ


Նայիրյան խեղճ ոգին էր այդ,
Որ հեռու—հեռու հյուսիսից,
Որպես նոր մի, նայիրյան Ուլիս
20 Դարձել էր իր տունն հնավանդ,—
Դարձել էր հոգնած ու տխուր,
Քաղաքներ տեսած ու ծովեր,
Դարձել էր տնակն իր ավեր,
Իր երկիրը դեռ թե՛ մութ, թե՛ խուլ։

Դ


25 Նա եկավ, երգեց ու գնաց
Դեպի հեռուներն աշխարհի,
Բայց երգը իր կառչած մնաց
Իր երկրի հնավանդ ծառին,
Սարյակի նման փետրաթափ,
30 Թաքնըված նրա սաղարթում՝
Նրա երգը խեղճ ու հիվանդ
Մորմոքում էր անօգ ու տրտում։

Ե


Օ՜, Նորքում բարձրացած բարդի՝
Տերյանի նման մորմոքող․
35 Մենք կառչել էինք մեր ոգով
Քո դեղին ու եղկ սաղարթին.
Դա մեր երգն էր վերջին, որ թառած
Մեր երկրի անպտուղ ծառին —
Ցնորում էր անմիտ մի երազ՝
40 Կտըրված անհուն աշխարհից․․․