Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իէ


Մեզ համար անհուն ու բուրյան է
210 Օ՜, նո՛րք, քո ցնորք — բարդին,—
Հարազատ է հնում մեզ Տերյանը,
Ինչպես բույրը քո հին սաղարթի.—
Բայց սաղարթը այդ արդեն ծե՛ր է,
Արդեն հուշ է — մշուշ ոսկեման,—
215 Եվ ամենը, որ մի օր անցել է —
Մեզ համար լոկ ե՛րգ է հիմա...

ԻԸ


Մենք կոչված ենք այսօր, որ համայն
Աշխարհի սրտում ոսկեհուն
Անվհատ շեփորենք հիմա
220 Խնդությունը մեր—քո՛ խոսքերով —
Մենք կոչված ենք հիմա, որ քարիդ
Եվ ջրիդ ինքնությամբ լցված —
Ավետենք համա՛յն աշխարհին
Այս առավոտը բացված։—

ԻԹ


225 Եվ կառչի թող հիմա մեր երգը
Մեր բարդու բարձրաբերձ բնին,
Որ ելնող աշխարհի համերգում
Ինքնահուն նվագներ ծնի,—
Որ հավե՜տ ապրի աշխարհում
200 Օ, Նո՛րք, քո ցնորքը բուրյան,—
Այս թռի՛չքը մեր լայնահուն
Եվ բարբա՛ռը այս նայիրյան...
1933. I. 24