Որ մկանուտ մարդկանց բազմություններն այս հոծ
Մի առավոտ մղեց դեպի գրոհ․․․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
50
Եվ նայելով նրանց, աշխատանքի բոցում
Իրենց ոդին կոփող այդ մարդկանց — ես
Տեսա, որ մի՛տք է մի ուղեղս սղոցում,
Ինձ անդադար կրծող մի միտք, թե մենք
Ունեցե՜լ ենք արդյոք մեր առօրյա գործում, 55
Մեր երգերում, գրած գրքերում մեր,—
Ունեցե՜լ ենք արդյոք մեր խոհերի խորքում
Այս խստությունը խոր ու անչափ վե՛հ։
Մեր երգերում, գրած մեր գրքերում բազում,
Մեր գործերում, թեպետ պոետական, 60
Մեր մտքերում՝ հաճախ թե՛ մեղկ, թե՛ գունազուրկ,
Մեր հույզերում — այնքա՜ն լիրիկական,—
Մենք չե՞նք եղել արդյոք զարմանալի անհոգ,
Զարմանալի անփույթ, հաճախ թեթև,—
Եվ պահեր ենք վսեմ մենք ունեցել եթե — 65
Դա չի՞ եղել արդյոք պատահական արդյունք
Պատահական ժամի․․․ Կոփե՞լ ենք մենք
Մեր խոր խոհերն արդյոք աշխատանքի բոցում
Կռե՜լ ենք խոսքը մեր, որպես պողպատ,
Որ նա տոկա, կիզվի, ու անդադար շողա 70
Սերունդների սրտում... Եվ հնոցում
Այս օրերի, որ մեզ հրկիզում են անդուլ,
Հրո՛վ, հրո՛վ սրբում մեր պիրկ ոգին —
Տքնե՜լ ենք մենք արդյոք աշխատանքով հանդուգն,
Որ մեր գործի վրա ժանգ չչոքի... 75
Մտածե՜լ ենք արդյոք, որ խոսքը — թո՛ւջն է նույն՝
Դիմադրող, համառ,— և եթե մենք
Չհրկիզենք նրան մեր խոհերի հունում,