Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ո՜վ երգասան այսօրվա, առընչի՛ր հնին, թե կարող ես
Պանթեոնը ողջ, բայց այնպես, որ — չմթնի քո ոգին։—
|
|
Ո՛վ կամենում է, որ իր ծնունդից սկսվի այս կյանքը —
Թող իմանա՛, որ իր հետ — այն կմեռնի հավիտյան։—
|
|
Մի՛շտ էլ կենտրոն է եղել մարդը կյանքում — և կարծել է,
Որ — իր ներկա՛ն է տալիս միտք ու իմաստ անցյալին։
|
|
Լա՛վ իմացիր, որ եթե դու ուզում ես մի օր չտևել —
Քեզ լոկ օղա՛կ համարիր, — և ո՛չ թե սկիզբ կամ
վախճան։—
|
|
Շա՜տ էր հարուստ խոհերով, հույզերով ու հրով իմ
դարը․—
Կույրն ու հիմարը միայն կարող էր մնալ ընչազուրկ։—
|
|
Քո ժամանակը ուներ խոհ — ամենի՛ց ավելի,—
Բավ էր կապվել նրա հետ, որ դառնայիր իմաստուն։—
|
|
Շա՜տ գաղտնիքներ բացվեցին, որ երեկ դեռ մթին
հանելուկ էր,—
Տաղտկալի՞ դարձավ արդյոք կյանքը․— ո՛չ, խորացավ
ավելի։—
|
|