Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/529

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Թռչունները չուռ նայում էին սարյակին և տեսնում էին, թե ինչպես նրա աչքերից մեկը մյուսի ետևից գլորվում էին արցունքները։ Ինչո՜ւ համար նա կարող էր արտասվել, եթե ոչ-իր մեղքի համար նրանց առջև։ Այդքան չնչին, գորշավուն և ստախոս սարյակ.․․

Իսկ նա տխուր նայում էր այնտեղ, հեռուն, և նրա աչքերը կարծես թե հրաժեշտ էին տալիս ինչ-որ բանի։

Լուռ էր պուրակը, և թռչուններն անշշուկ թռչում էին իրենց տեղերը։ Թռավ և փայտփորիկը, ուղեկցված հարգալից խոնարհությամբ նրա իմաստության առջև։

Օրն այնքան թախծալի էր. կարծես ուզում է լինել ինչ-որ բանի համար։

Եվ ահա սարյակը, որը ստում էր, մնաց մենակ։ Անշարժ և ճնշված, նա նստած էր կաղնու ճյուղքին, և միայն մի ճայ էր հետաքրքրությամբ նայում նրան կաղնու վարանոտ, դողդոջուն ճյուղքի ետևից։ Բայց դա նրան շուտով ձանձրացրեց և, հեգնական սոզելով, նա թռավ-գնաց։

Իսկ սարյակը մնաց, և, նստած կադնու ճյուղքի վրա, մտածում էր.

— Ես ստեցի, այո՛, ես ստեցի, որովհետև ինձ անհայտ է, թե ի՛նչ կա պուրակից անդին, բայց ախար հավատալը և հուսալն այնքա՜ն լավ է․․․ Ես էլ ախր միայն ուզում էի արթնացնել հավատ և հույս — ահա՛ թե ինչո՛ւ ես ստեցի... Նա, փայտփորիկը, գուցե և իրավացի է, բայց ինչի՞ է հարկավոր նրա ճշմարտությունը, երբ այն քարի պես նստում է թևերի վրա։—

Եվ, շուրջը նայելով, խեղճ, փոքրիկ սարյակը փետուրներր ցցեց և խոժոռվեց։

Ահա՛ և ամբողջ պատմությունը... Կարդալով այն, դու, իհարկե, կտեսնես, որ սարյակը վեհանձն է, բայց հավատ չունի և դրա համար էլ աղքատ է հոգով.