Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/572

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երգը Չ-ը կարդացել էր տպարանի պատի թերթում և ցանկություն էր հայտնել տեսնել իրեն։

N. N.-ին

(Էջ 113)

Թվագրել է 1929։

Ինչպես Վիյոնն է մի oր ողբացել...— XV դ. ֆրանսիական բանաստեղծ Ֆրանսուա Վիյոնը (1431— ? ) արկածալից երիտասարդություն է ունեցել, որը «ողբացել է» իր բանաստեղծություններում և բալլադներում, հատուկ շնչով ու անկեղծությամբ «Մեծ կտակա»-ում։

ԱԿՍԵԼԻՆ՝ «ՄԹՆԱՁՈՐԸ» ԿԱՐԴԱԼՈՒՑ ՀԵՏՈ

(Էջ 114)

Թվագրել է 1927։ Ակ․ Բակունցի «Մթնաձոր» պատմվածքների ժողովածուն լույս է տեսել 1927 թ․ (Պետհրատ, Երևան)։

ԳԱԹ ՉՖ սև տետրում պահպանվում է բանաստեղծության II մասը, թվագրված 1927։

Ա-ին

II

Մթնաձորում
Մութն է ծորում
Օճորքից․—
Նա չի՞ արդյոք
Տալիս մորմոք
Քո երգին։—
Այնտեղ դեռ կա՛ն
Մռայլ խութեր ու հերկեր,—
Բայց այնտեղից որ դուրս եկար —
Պայծառ երգեր դու կերգես։—