С подятой лапой, как живые, Стоят два льва сторожевые...
А. ПУШКИН
Երկինքը գորշ է։— Պղտոր Նևան
Դանդաղ՝ խփում է իր ափերին,
Եվ մառախուղը ծխանման
Իջել է թանձր։— Պալատների 5
Մութ ֆասադները մառախուղում
Կարծես ճոճում է մի անտես ձեռք.
Անծայրածիր մի, անսահման երթ
Տարուբերվում է քաղաքում հար.—
Ամենուրե՛ք, օ, ամենուրե՛ք 10
Եռում է երթը այդ անդադար։—
Երկինքը գորշ է։— Այնտեղ, հեռուն,
Ուր գորշ Նևան է տարուբերում
Իր լայն իրանը ալիք—ալիք,—
Նստել է ծանր ու անառիկ 15
«Ավրորա» նավը։— Ձմեռային
Անթով պալատն է ահա այնտեղ,
Որպես մի գամփռ, իր դեմ նստել։—
Աճում է ահը։— Սարսափն անդեմ
Դառնում է ծանր ու դժնադեմ 20
Ու թանձրանում է հետզհետե։—