185
Ճանաչում է նա յուրաքանչյուրին,
Ինչպես սեփական իր կնոջը, կամ
Երեխաներին։ — Նստած էր Խեչոն,
Այդ վտիտ մարմնով բանվորը, որի
Դեմքին կա նստած մի’շտ դժգոհություն, 190
Ինչի՞ց — չգիտես։— Նստած էր Համոն,
Այդ հայհոյասեր լենինականցին,
Այդ պարծենկոտը, որ չի՛ հավանում
Ոչ ոքի՝ բացի սեփական անձից։ —
Մուկուչը հետո, այդ երիտասարդ 195
Բանվորը, որ միշտ ծաղրում է իրեն,
Սիրում է խմել և գնալ կինո,
Թեկուզ ունի մայր, կին ու երեխա,
Որ նայում են լոկ նրա վաստակին։ —
Նստած էր Հայրոն... Տպավորվել էր 200
Նրա ուղեղում մանավանդ նրա’,
Այդ տարիքն առած, բայց անգրագետ,
Կոպիտ, քչախոս, մի′շտ անբավական
Բանվորի դեմքը... Այդ մարդը, որի
Ամե’ն մի մազը ծանոթ էր իրեն, 205
Որին չէր սիրում ինքը և որից
Նա չէ’ր սպասում ոչինչ՝ վայրենի
Հայհոյանքներից և մութ, եսամոլ
Իղձերից բացի։— նա չէ՞ր, այդ Հայրո’ն,
Որ քիչ էր մնում սպաներ մի օր 219
Իր ընկերներից մեկին` մի փոքրիկ
Վեճի ժամանակ... Եվ այսպես — հերթով
Մտաբերում էր նա նրանց մեկ−մեկ,—
Մոտ հիսուն հոգի, որ նստած էին
Սկզբում դժգոհ, հոգնած դեմքերով։ 215
Դահլիճը արդեն լցված էր ծխով,
Հորանջում էին արդեն ձանձրույթից,