Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դաշնակներին և, կարծեմ, բավականին ակտիվ։ Բայց, նայած սրան, Ասլան-բիձեն արդեն միանգամայն անշառ մարդ էր և Կենտգործկոմը շուտով նրան սերում շնորհեց։

Ասլան-բիձի հետ առաջին անգամ հանդիպելիս ես դեռ չգիտեի նրա պատմությունը, սակայն նա իմ ուշադրությունը գրավեց և մի այլ բանով։ Առաջին իսկ հայացքից ինձ տարօրինակ թվաց, որ նա թերթ է կարդում։ Հարցրի.

— Սիրո՛ւմ ես կարդալ, Ասլան-բիձա։

— Խի՞ չեմ սիրում... Շա՜տ,— պատասխանեց Ասլան-բիձեն.– շնորհակալ եմ խորհրդային իշխանությունից... Ըստե՛ղ սովորեցի կարթալը, շկոլոլմը... Համ էլ ես կուլտ-բաժնի ցրիչն եմ. ըստեղ նստում գազեթ եմ կարթում սաղ օրը, օրըս էլ օր ու կես են հաշվում։ Շե՛ն կենան իրանք, ես խորհրդային իշխանությունից գանգատ ունե՛մ ոչ...

Բացի Ասլան-բիձեն՝ ընթերցարանում սեղանի շուրջը նստած կային մի շարք կալանավորներ, որոնք բոլորն էլ թերթեր էին կարդում։ Մեծ մասը գյուղացիներ էին, մի քանիսը թուրք։ Դրանք կարդում էին լատինատառ «Ենի Յոլ»– ը։

Ուղղիչ Տան դպրոցում էին սովորել լատինական այբուբենը։ Հետո, երբ մտանք դպրոցը, մենք տեսանք քսանի չափ թուրք կալանավորներ, որոնք ամենայն հեշտությամբ անցնում էին լատինատառ դասագիրքը։

Մինչ այդ՝ Բենժամենը կանչեց ինձ ընթերցարանի ձախ պատի մոտ և ցույց տվեց պատին փակցրած պլակատանման նկարը.