Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կատաստրսֆ էր, որովհետև շուտով սկսվելու Էին ցրտերը։ Եթե անձրևները մի քիչ երկար տևեին՝ ճիշտ որ գործը «էկող գարունքինյ> էր մնալու,— մի բան, որ անհանգստություն էր պատճառում ոչ այնքան Համոյին ու մյուսներին, որքան Ուղղիչ Տան պետին։ Գրազի նման մի բան էր դարձել նաև նրա համար այս նոր արհեստանոցների կառուցումը, որովհետև այն թերահավատ վերաբերմունքը, որ ունեին մեզանից շատերը, ինչպես երևում էր բաժանում էին և մարդիկ, որոնք մի քիչ ավելի բարձր էին գտնվում թե՛ մեզնից և թե՛ նրանից՝ պետից։ Ինչպես կարելի էր նկատել կային և նյութական կարգի դժվարություններ և այնքան էլ հեշտությամբ չէին տրվում նրան հարկ եղած միջոցները։ Շատ բան իր ռիսկից ու ձեռներեցությունից էր կախված, և պատահական անհաջողությունը կարող էր վերագրվել նրա անփութությանը և չմտածված ընթացքին։ Բացի այս՝ նա մտահոգված էր և նրանով, որ ձմռան սկզբից արհեստանոցները տեղափոխի նոր շենքը և անցնի դրանց մեքենայացման — մի բան, որ մեծ հնարավորություն պիտի բանար ամբողջ Ուղղիչ Տունը հետզհետե աշխատանքային գաղութի վերածելու… Սա նրա երազն էր արդեն, որն իրականացնելու համար նա չէր խնայում ո՛չ մի ջանք ու եռանդ։

Երբ կրկին լավացան եղանակները, և բանվորները կրկին անցան աշխատանքի՝ Ուղղիչ Տան պետի ուրախությունը հասավ իր գագաթնակետին։ Եվ որովհետև իր հոգեբանությամբ անմիջական

մարդ էր՝ իր այդ ուրախությունը նա արտահայտեց այսպես.