Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/531

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բարեհաճորեն ընդունելով մահմեդական պատվիրակության հայտարարությունը, նորին բարձրությունը հրամայեց անհապաղ ձեռնարկել մզկիթը քրիստոնեական ծիսակատարությանը հարմարեցնելուն, որի համար ծախսվեց 20 հազար ռուբլի» (էջ 6—7)։ 1879 թ. հունվարի 6-ից արդեն, ինչպես հաղորդում է «Кавказский календарь»-ը, Առաքելոց եկեղեցին գործում է որպես ուղղափառ եկեղեցի։ Երկաթուղագիծն է՝ ձգված ռուսների տիրապետության օրով— Կարսի երկաթուղին. ցարական Ռուսաստանը սկսել է կառուցեք 1895 թ., շահագործման է հանձնվել 1899 թ. հուլիսի 15-ին: Այդ առիթով Մշ տպագրված թղթակցությունը (1899 թ., N 133) հաղորդում է. «Այսօր (հուլիսի 15-ին— կազմ.) առավոտյան ժամը 11-ին նշանակված էր Կարս— Թիֆլիսի երկաթուղու մարդատար գնացքի մուտքը Կարս։ Կայարանը և գնացքը զարդարված էին դրոշակներով։ Կայարանի մուտքի ճակատին գրված էին վենզելներ Կայսրի անվան: Առավոտվանից ամբողջ քաղաքը հավաքվել էր կայարանի մոտ և անհամբերությամբ սպասում էր գնացքի գալուն։ Երբ հեռվից լսվեց շոգեկառքի սուլոցը, նահանգապետը (Կարսի զինվորական գեներալ նահանգապետն էր Օդինցովը—կազմ.) մի քանի բարձրաստիճան մարդկանց հետ, գնաց ընդառաջ։ Ճանապարհի մի ափից մինչև մյուս ափը երկարացրած էր մի ժապավեն, որին հասնելուն պես, գնացքը կանգ առավ։ Երկրաչափներն իջան վագոններից և ներկայացան նահանգապետին։ Տիկին Դոմանտովիչ կտրեց ժապավենը. նահանգապետը մուրճով խփեց դուրս ցցված մեխը և գնացքը, խուռն բազմությամբ շրջապատված, շարժվեց դեպի կայարանը։ Շոգեկառքի առաջին պատշգամբում հավաքված օֆիցերներն երգում էին «Боже, царя хранн»... ռուսական հիմնը։ Կայարանի առաջ, վրանների տակ, հոգևորականությունը մաղթանք կատարեց և ապա քաղաքացիները, երկրաչափները ու մի քանի ուրիշ հյուրեր ներս մտան կայարանի կիսաշեն գահ լիճը, ուր քաղաքացիների կողմից նախաճաշ էր պատրաստված. շամպանիայի բաժակները վերցրած՝ պ. նահանգապետի առաջարկությամբ, խմեցին նորին Կայսերական Մեծության թագավոր կայսրի, թագուհի կայսրուհու, թագաժառանգի, նախկին փոխարքա և Մեծ իշխան Միխայիլ նիկոլաևիչի, Կովկասի կառավարչապետ իշխան Գոլիցինի և մի քանի