Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/573

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մեկը որ առիթ էր ունեցել լինելու Կարսում, մանրամասնորեն վկայում է, թե հրդեհից որքան շատ շենքեր են այրվել քաղաքում (տե՛ս Հզ. 1918 թ․, № 158)։

Կայարան գնալ ոչ թե քաղաքի միջով, որ միանգամայն անհնարին էր, այլ սարի վրայով — Այսինքն Բերդի փեշով, որ հարմար

էր վերի թաղեցիների համար։

Վերջին գնացքն էր դա, որ դուրս եկավ նայիրյան այդ քաղաքից — Վերջին գնացքը Կարսից դուրս է եկել ապրիլի 11-ին։

Գերագույն իշխանությունը բերդում էր հավաքվել — Բերդապետ Դեևի գլխավորությամբ, իսկապես որ, բերդում խորհրդակցություն է հրավիրվել ապրիլի 10-ին երեկոյան (տե՛ս Հզ, 1918 թ․,№ 138)։

Թշնամին, ոսոխը, մտավ քաղաք — Թուրքական զորքերը Կարս են մտել ապրիլի 12-ին (նոր տոմարով ապրիլի 25-ին)։
Եվ հենց բերդում էլ գերի էին ընկել — Կարսի աոաջին անկմանը գերի մնացողներ չեն եղել։ Հ. Նոհրատյանը, որ 1919—1920 թթ.

քաղաքագլուխն էր, գերի է ընկել երկրորդ անկման օրերին՛ 1920 թ. հոկտեմբերի 31-ին։

Հորդաները կախել են... — Քաղաքի երկրորդ անկումից մի քանի օր հետո «Մշակը» հաղորդում է․ «... թուրքերը սպանել են Կարսի քաղաքագլուխ Նոհրատյանին» (տե՛ս Մշ, 1920 թ․, № 133)։

Կարսեցիները Հիշում են, որ ժամանակին խոսք է եղել, թե ինչպես տանջամահ են արել Նոհրատյանին. կախաղան հանելու մասին, որքան հայտնի է, խոսք չի եղել։

Մի տախտակ են փակցնում... ու գրում վրան... (Մ. Հ. Ա. ն.) — Չ-ը Մազութի Համոյի վախճանը համեմատում Է Քրիստոսի վախճանի հետ՝ օգտագործելով աստվածաշնչի ավանդությունը, ըստ որի Գողգոթայում Քրիստոսի խաչին փակցված էր մի տախտակ «Հ, Ն. Ա. Հ.» գրությամբ, որ նշանակում էր՝ Հիսուս նազովրեցի Արքա Հրեաստանի։