Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գյուղը, հայ գյուղական վարժապետը դարձավ աստանդական, և իր համար մի անհարազատ և անհասկանալի մթնոլորտ ընկած քաշվեց իր կճեպի մեջ և սկսեց օրորել իրան մոռացման երազներով։ Իր հոգեկան խառնվածքի շնորհիվ նա չէր կարող տեսնել ու ընդունել այն հզոր ուժերը, որ ուռճանում ու զարգանում էին կապիտալիստական քաղաքում (Թիֆլիսում, Բաքվում, Մոսկվայում), իսկ իրեն հարազատ «հինը» վաղուց արդեն ցնդել էր անվերադարձ և դարձել էր «երազ»։ Վ. Տերյանը բնական զարգացումն է Ա. Իսահակյանի, նրա գյուղական ստեղծագործության տրադիցիաները քաղաքում զարգացնողը։ Նրա «Հրաշք աղջիկը»9 Իսահակյանի «Մախմուր Զարո—Ալագյազի փերին» է դեկոլտե հագած։ Գյուղացի Իսահակյանի քաղաքացի եղբայրն է Վ. Տերյանը և նրա հարազատ կտորը. պատահական չէ, որ նա կրկնել է (բառացի) իր ավագ եղբոր «Իմ հոգին մենավոր մի թռչուն» երգը10, որ մեր քաղքենի ինտելիգենցիայի կարապի երգն էր, նրա ռեքվիեմը` Մեծ Հեղափոխության նախօրյակին։ Այդ ինտելիգենտների ավագ երգիչը դեռ մինչև օրս էլ Ժնևում նստած11 երազում է Ալագյազի փերիները...

Բայց մենք այստեղ հարկադրված ենք ցուցահանել, որ մեր գրական նոր սերնդի վրա Իսահակյանը չունի անմիջական ազդեցություն և նրա առնչության միակ օղակը նոր հայ պոեզիայի հետ—Վ․ Տերյանի ստեղծագործությունն է։ Նրա, որ ազնվացրել և «հարմարացրել է» ժամանակին իր ավագ եղբոր քաղքենի հոգեբանությունը։ Մի փոքրիկ շտրիխ Վ. Տերյանի վերջին տարիների ստեղծագործությունից, որ միանգամայն բնորոշում է նրա ստեղծագործության հոգեբանության քաղքենի բնույթը։ Վ. Տերյանը, կոմունիստ Վ. Տերյանը, ռուսական Մեծ Հեղափոխության ամենակատաղի