Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
վելի ճիշտ կլինի ասել մի հարություն առած հանգուցյալի, որին ես ինքս իմ սեփական աչքերով տեսել եմ դագաւղում, անգամ ճանապարհ եմ դրել մինչև գերեզմանատուն, և նույնիսկ, մի բուռ հող էլ ինքս եմ ցանել վրան' հոգու հանգստության համար», ինչպես ընդունված է այդ անել ...Եվ ահա հանկարծ, այսքւսն անսպասելի կերպով, ելնում է դեմս նա, այդ հանգուցյալը, ոնց որ գետնից կամ պատից բուսնելով' բռնում է թևս և հարցնում է ամենայն սառնասրտությամբ, թե ես չե՞մ արդյոք այսինչ֊այնինչը — և անգամ անվանում է ինձ, ինչպես տեսաք, «պարոն», այսինքն կոչում է այնպես, ինչպես այդ ընդունված էր իր կենդանության օրով ... Համաձայնվեցեք, որ այնքան էլ սովորական չպիտի լիներ զգացմունքս, մանավանդ որ մանուկ հասակից մի տարօրինակ համառությամբ, գուցե և թեթևամտությամբ, չնայած մորս թախանձանքներին, ոչ մի տրամադրություն ցույց չեմ տվել հավատալու անդրաշխարհային գոյությանց բայց, ինչքան էլ տարբեր լիներ տրամադրությունս, փաստը մնում էր փաստ, և այդ փաստն այն էր, որ այս կամ այն ճանապարհով կողքիս բուսած այդ պարոնն ամենայն սիրալիրությամբ նայում էր աչքերիս և արդեն սեղմում էր ձեռքս բարեկամական ամենայն քնքշությամբ։ Ի՞նչ էր մնում ինձ անել, ասացեք խնդրեմ, եթե ոչ տեղի չտալ կարծելու, որ ես վախենում եմ նրանից, և ամենայն սառնասրտությամբ նույնպես սեղմել նրա ձեռքը և անդամ դեմքիս հարմարեցնել գերազանց բարեկամության սիրալիր մի ժպիտ։ Այդպես էլ ես արիր մանավանդ, որ հաջորդ վայրկյանին, ես ամենայն մանրամասնությամբ հիշեցի անցյալն այդ Հանգուցյալ Պարոնի (թող թույլ արվի մեզ սրանից հետո այսպես անվանել այդ պարոնին, քանի որ դժվարանում ենք տալ 138