Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ասելիքն ազգային ձևի մասին։ Այս չափազանց բարդ խնդրի այլ կողմերին մենք կանդրադառնանք մեր հարգելի օպոնենտների մյուս մեղադրանքներին պատասխանելու ընթացքում, որովհետև այդ մեղադրանքները բոլորն էլ դառնում են այս կենտրոնական խնդրի շուրջը:

Ուրեմն, ինչ վերաբերում է այն մեղադրանքին, թե իբր ընկ. Արմենի համար ազգային ձևը պրիմատ է, մենք տեսանք, որ սա մի բացարձակ հերյուրանք է, որ առաջ է եկել ընկ. Չուբարի գլխում։ Ո՞րն է հետևյալ մեղադրրանքը, որ բխում է այս հիմնական մեղադրանքից։

Հետևյալ մեղադրանքն այն է, որ իբր թե ընկ. Արմենը սխալվում է, հայտարարելով իր հոդվածում, որ ազգային ձևի սկզբունքը մեր պրոլետարական գրականության մեջ հետևողականորեն կիրառել են միայն որոշ ընկերներ: Ամենից առաջ պետք է ետ շպրտել ընկ. Չուբարի այն դեմագոգիկ, լուրջ պոլեմիկայի մեջ միանգամայն անվայել պրիոմը, որով նա փորձում է տեղն ու տեղը «ջախջախել» ընկ. Արմենին, հայտարարելով, թե Արմենը` մի քանի գրողների մասին միայն խոսելով այս կապակցությամբ` մեր մյուս բոլոր գրողներին շպրտում է խորհրդային գրականությունից դուրս։ Նախ` Արմենը, ինչպես ինքն է գրում, «անալոգիայի համար» միայն խոսում է մի քանի պրոլետգրողների մասին: Երկրորդ` նրա թեմայի մեջ չի մտնամ այդ տեսակետից բոլոր գրողներին (ուրեմն նաև ուղեկիցներին, երիտգրողներին և այլն) գնահատականներ տալը: Խոսքը վերաբերում է պրոլետգրողներից մի մասին, որոնց մեջ և այս հողի վրա տարիներ շարունակ տեղի են ունեցել թե՛ գրավոր և թե՛ բանավոր վեճեր: Մի՞թե հասկանալի չի եղել այս Ձեզ, ընկ. Չուբար: Այդ ի՞նչ արգումենտ է, թե «ինչո՞ւ չի խոսել, ոչ մի բառ չի ասել»: Չի ասել, որովհետև խորհրդային և պրոլետարական բոլոր գրողներին գնահատական