Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ոգին, կամ Ահարոնյանի լալկանությունը: Սակայն այնտեղ էլ գրական-երիտասարդ ուժերը հայ գրականության զարգացման նախապայմանը համարում են կենդանի կապը Խորհրդային Հայաստանի և նրա աշխատավորական իդեալների հետ:

— Այսպես կոչված նախկին վաստակավոր գրողներից ես հանդիպեցի միայն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի հետ, որի կարոտը «երկրի» շատ մեծ է։ Նա իր այսօրվան աշխատակցությունը արտասահմանյան ամեն ուղղության պարբերականների մեջ կապում է զուտ իր անձնական տնտեսական պայմանների հետ: Նրա մեջ արդեն որոշակի նկատելի է գաղափարական թեքում դեպի Խորհրդային Հայաստանի (ինչպես գրական, նույնպես և քաղաքական) իդեալները։ Մենք միանգամայն համոզված ենք, որ շատ մոտ ապագայում նա կվերահաստատի իր սերտ կապը Խորհրդային Հայաստանի հետ։

Ներկայումս նա մշակում է իր «Ուստա Կարո» վեպը1, որը, մեր կարծիքով, նախապատերազմական կյանքի ամբողջական պատկերն է ներկայացնելու, բայց, իհարկե, դիտված խորհրդային իրավակարգից դուրս ապրած ինտելիգենտի ակնոցով: Գրված է Ավ. Իսահակյանին հատուկ վարպետությամբ:

— Այժմ ես մեկնում եմ Երևան կարոտս առնելու Խորհրդային Հայաստանից, որը առանձնապես թվալի էր կարմիր գծից դուրս:

ՊԵՏՀՐԱՏԻ 1930 Թ. ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՊԼԱՆԸ

Պետհրատի գեղարվեստական բաժնի վարիչ ընկ. Ե. Չարենցը Պետհրատի 1930 թվի գեղարվեստական գրականության հրատարակչական պլանի մասին մեր ամսագրի աշխատակցին հայտնեց հետևյալը.