Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ֆրոնտում կսպանեին իրար կամ Չեկա կնստացնեին: Բայց իրենց սրտում, իրենց էության ամենաինտիմ խորքերում ինչքա՜ն են նման իրար: Եվ ես գիտեմ, որ եթե «Այն» աշխարհը լիներ, և նրանք «Այնտեղ» իրար հանդիպեին— եղբայրաբար կհամբուրեին իրար։ Ու տխո՜ւր աչքերով, սրտամուխ ու սրտատրոփ կնայեին ներքև` ընդհանուր «Տան» հեռու տառապանքներին։ Եվ միասին կլային ու կուրախանային «Տան» գլխին եկած ուրախությունների և տխրության համար...

Փա՜ռք նրանց և հավետ օրհնություն նրանց հիշատակին։

Կարծես ոչ թե նամակ` հոգված լինեի գրելիս։ Բայց դե` որտեղ սիրտն է խոսում—գրիչը չի կարող չլսել։ Բայց ո՛չ ընդհակառակը...

Գրիշա ջան, այնքա՜ն եմ կարոտով սպասում նամակներիդ, որ դժվար է նկարագրել։ Ուզում եմ գալ. շա՜տ, շա՜տ ուզում եմ գալ։ Գրքիս առաջին հատորը {320 երես) պատրաստ է արդեն։ Երկրորդ հատորը պատրաստ կլինի ապրիլի վերջերին։ Այն ժամանակ կգամ։ Կարոտե՜լ եմ Հայաստանի գինիներին... Ո՛չ միայն գինիներին. մարդկանց, ժողովրդին, ընկերներին—բոլորին։

Այստեղ—ապրում ենք էլի։ Արփիկը սովորում է — ես անգործություն եմ անում։ Ամբողջովին զբաղված եմ գրքերիս հրատարակությամբ։ Նորություններ (մեզ հետաքրքրող) չկան։ Գրական նորություններ կան, բայց նամակով այդ մասին բան չես ասի։ Շատ-շատ անուններ, որոնք միևնույնն է ոչինչ չեն ասի անծանոթ ընթերցողին։ Կգամ` գրքեր կբերեմ` կխոսենք։ Մի հարց հիմիկվանից հետաքրքրում <է> ինձ։ Գալիս ո՞րտեղ պիտի իջնենք—մինչև սենյակ գտնելը։ Կարծում եմ—