Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/457

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Որ հմայե երեխային,
Եվ ծերունու սրտում մնա։

Սիրտդ կարող է վեհանալ,
Որ անսալով նրա սրտին,
Երգ ես տվել ժողովրդին,
Որ իր երգով անմահանաբ[1]։

Ա՜խ, կուզեի ես ունենալ
Գոնե մի երգ այդքան ջերմին,
Որ գրեի խուղիս որմին —
Եվ նա հավետ այնտեղ մնար։

Եվ սերունդներ այսպես գային
Եվ կարդային խուզիս որմին
Սրտիս միակ երգը ջերմին,—
Եվ երգը այդ—ես քեզ տայի։


Ե. Չարենց

1937 թ., 27 IX, բանտ, գիշեր

Այս է. սիրելի Ավետիք։

Ոգով պայծառ եմ և առույգ, ընտանիքի հոգսն է միայն ինձ հոգեպես ընկճում և հոշոտում։

Այդ էլ թողնում եմ ալլահին և հայ ժողովրդին։

Չարենց

1937, 6 X, բանտ

64. ԻԶ. ՉԱՐԵՆՑԻՆ

Изабелла!

Передай Аветику, но так, чтобы никто абсолютно не знал и не видел. Скажи ему, чтобы после прочтения уничтожил, или, если захочет сохранить

  1. * Մտքերս ցրվեցին — բաց թողի տունը