Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/495

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

4. ԵՐԵՎԱՆԻ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱՅԻ ՎԱՐԻՉ ԸՆԿԵՐ ՎԱՐԴԱՆ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Լուս ժող. կոմիսարի կարգադրությամբ հայտնում ենք ի կարգադրություն, որ Ձեր ղեկավարության ներքո գտնվող դրամատիկական ստուդիան առաջիկա թվի հունվարի մեկից պետականացվում է և որպես Երևանի դրամատիկական ստուդիա դրվում է Երևանի գավառական հեղկոմի իրավասության ներքո։ Առաջարկում ենք դրամատիկական ստուդիայի գույքն ու գործերը հանձնել Երևանի գավառական հեղկոմի կրթական բաժանմունքին և այդ մասին հայտնել մեզ ի գիտություն։

Արվեստի բաժնի վարիչ Ե. Չարենց

Քարտուղար

30 XII, <19>20 թ.

5. ՀՐԱՀԱՆԳ ԳԱՎԱՌԱԿԱՆ ՀԵՂԿՈՄՆԵՐԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻՆ

Լուսժողկոմի № 13 հրամանի1 համաձայն առաջարկում ենք անմիջապես անցնել երաժշտական գործիքների ցուցակագրման և հաշվի առման ըստ հետևյալ ցուցակագրական թերթիկի.

Ցուցակագրական թերթիկ

1. Գործիքների տեսակը և թիվը
2. Ինչ դրության մեջ են գործի քները
3. Ում մոտ են գտնվում
4. Ով է նրանցից օգտվում
5. Ինչով է զբաղվում գործիքի տերը
6. Հասցեն։