Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/528

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կույս ճերմակ շորերով»։ Սակայն այս գեղեցիկ հատկությունները չեն, որոնցով բնորոշվում է բանաստեղծի աննորմալ, հիվանդ սերը:... Այս աննորմալությունը ավելի քան ցայտուն կերպով բնորոշող բառերնու արտահայտություններր գտնում ենք նրա մի քանի ոտանավորնեոի մեջ, նա դիմում է «մեղքի քարայրում»8 գտնվող մեկին և ասում. «կրքոտ բերկրությամբ»9, «արնոտիր շուրթերն իմ», «սիրտս խայթիր», «մութ ցանկությամբ հեզ մարմինս տանջիր», «արնահոս թող ցավի իմ մարմինը քո գրկում»... Այսպիսով բանաստեղծը չի կարողանում իր անհատը ազատագրել սիրո միջոցով։ Թվում է, թե անհուն կարոտով լեցուն դեպի իր սիրածը, դեպի զր հայրենական տունը, հոգնած ու «մոլորուն հոգով» Վ. Տերյանը կամոքվի և կհանգստանա բնության գրկում, միախառնվելով նրա հետ։ Սակայն նա այստեղ էլ զգում է լոկ «մենություն, մենություն»: Նույնպիսի հիասթափություն են բերում նաև նրա ստեղծած «առասպելները» իրենց երազային բնույթով։

Միակ ճշմարիտ ուղին, որ տանում է դեպի «իսկական փրկություն», մահն է, որին և կառչում է բանաստեղծը, մահ, որ, իհարկե, փրկություն չէ, այլ իսկական մահ, ոչնչացում։ Ահա հուսալքության ծայր աստիճանը, որ հատուկ է Վ. Տերյանի և նրա հետևորդների խառնվածքին ու բանաստեղծությանը։...

Ներկայումս մեր կյանքի գոռ, հեղափոխության վայրիվերումների, անողոք պայքարի ազատագրական այս պահին, իհարկե, Տերյանի և նմանների մանր-բուրժուական, քաղքենիական և հուսալքության բանաստեղծությունները պիտի մեռնեն անդարձ։ Եվ ընկ. դասախոսն իր խոսքի վերջում ցանկություն է հայտնում, որ Վ. Տերյանը այլևս չվերադառնա։