Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/569

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շնորհը պատկանում էր «աշխատավորության ծոցից դուրս եկած սկսնակներից» նույնիսկ ամենաերկրորդականին (մանրամասնությունները տե՛ս սույն հատորում, Չ-ի «Պատասխան «Մի կարևոր պարզաբանում»֊ի» հոդվածում և ծանոթագրություններում)։

 Անհրաժեշտ է նկատել նաև, որ նման շրջադարձի համար Չ-ը ինչ-որ չափով արդեն ՝նախապատրաստված էր և՛ հոգեբանորեն, և՛ տեսականորեն։ Մտաբերենք արտասահմանից գրած նամակները, որոնց մեջ բազմիցս միամիտ է համարում իր գրական «վաղեմի» ըմբռնումները և հավաստում, որ այժմ դավանում է տրամագծորեն հակառակ սկզբունքներ (նամակները տե՛ս սույն հատորում)։ 
  «Նոյեմբեր» միության գործունեության — 1926, 1927, 1928 թթ. գրական սրված պայքարի մթնոլորտում Ջ֊ն ավելի ու ավելի է սահմանազատվում ձախ մտայնություններից։ Իհարկե, Չ-ի հետագա տարիների ստեղծագործություններում և հոդվածներում ևս անպայման կարելի է գտնել սխալներ ու վրիպումներ, տուրք գռեհիկ սոցիոլոգիական մտայնությանը։ Սակայն կասկածից վեր է, որ 1925 թ. սկսած գաղափարական համոզմունքներով նա թևակոխում է ավելի հասուն ու հավասարակշիռ մի շրջան, որն ինքը իրավացիորեն համարել է «էպիքական լուսաբաց»։ 

1. Չորրորդ աստիճանի հոտենտոտը— Արտահայտությունը, որ նշանակում է ծայրահեղ հետամնացություն, վերաբերում է տերյանական բանաստեղծական դպրոցին։ Ծանոթագրվող հոդվածում Չ-ն ուղղակի գրում է. «...10 տարվա երկունքից հետո Վ. Տերյանի գրական «դպրոցը» ծնեց մի կիսամեռ վիժուկ, մի անդրաշխարհային չորրորդ աստիճանի հոտենտոտ, որն այսօր ուզած չուզած տեղի պիտի տար հեղափոխության ձեռքով ասպարեզ նետված նոր և թարմ ուժերին»։

Հարկ է ասել, որ այդ դպրոցով Երեքից որոշակիորեն անցել էին Չ-ն ու Վշտունին, մասամբ և Աբովը, իսկ այժմ ընդվզում էին չափազանց կտրուկ ու կոպիտ։ Տերյանի պոեզիայի հասցեին Չ-ը նույն ոգով է արտահայտվում 1922 թ, հուլիսի 20-ին Երևանում և 1922 թ. սեպտեմբերի 13-ին Թիֆլիսում կարդացած դասախոսությունների ժամանակ (հաղորդումները տե՛ս սույն հատորում), 1923 թ. ապրիլին շարադրած «Արդի ռուսական պոեզիան» հոդվածում և այլ առիթներով։ 1924 թվականից Չ-ը Տերյանի մասին գերազան-


                                           569