Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նող կրոններ են—ապացույց' վերոհիշյալ երկու պոեմները։ Բայց հարկավոր է ասել, որ, այսպես թե այնպես, սիմվոլիզմի վերջին ծաղիկներն են այդ երկու պոեմներր և զուրկչեն գրական արժեքից։ Մանավանդ՛ առաջինը' «Տասներկուսը»։

 Վերջացնելով մեր խոսքը սիմվոլիզմի մասին— պիտի ասենք, որ սիմվոլիզմը, չնայած իր նախկին ղեկավարների այսօրվա գործունեությանը, մնում է գրական միանգամայն մեռած մի դպրոց, որը, միանգամայն կորցրած լինելով իր հասարակական բազան, այսօր՛ անընդունակ է գոնե մի տառ ավելացնելու իր ֆորմալ- նվաճումներին անգամ։ Բայց—մենք շեշտում ենք նորից,- U այս հանգամանքը շպետք է մոռանալ—իր նախկին գործունեության ընթացքում սիմվոլիզմը տվել- է գրական խոշոր արժանիքներ ունեցող երկերի,, ինչպիսիք են՛ Բայլմոնտի, Բրյուսովի, Բլոկի, Սոլոդուբի և այլոց՛ առաջին ժողովածուները, — ստեղծել է իր ուրույն, մենք կասենք, դասակարգային-դպրոցային ձևերն ու պրիոմները,— պարզ ասած' գրական մի կուլտուրա, որ տաս֊ ն(ակ տարիներ տիրապետել է ռուս բանաստեղծության Հրապարակում։ Գրական լեզուն և ձևերը մշակելու ասպարեզում սիմվոլիստներն իրենց գոյության ընթացքում արին խոշոր նվաճումներ, որով և մտան ռուս սւոԼզեայի զարգացման պատմության մեջ' նրա անքակտելի և նշանավոր մի փուլը կազմելով։

Նրանցից հետո եկած գրական ուղղությունը, սոցիա|ական ինչ թովանք ո(ակութւուն է| ունենայու լիներ, պիտի հակադրվեր նրանց իր նոր նվաճումներով և պիտի կարողանար կու| ֊ տարապես հաղթահարել նրանց այն դեպքում միայն, եթե երևան թերեր իր սոցիալական բովանղակությունը ցրսևորելա համար դրական ավելի կատարյալ ապա