Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուրեմն ավելի քարդ և արտահայտիչ ձևեր: Գրական այդ ուղղությունն էր — ռուսական ֆուտուրիզմը:

Այս մասին հետևյալ հոդվածում57։
ՊՐՈԼԵՏԱՐԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈԻԹՅՈ՞ՒՆ, ԹԵ ԽՈՒԼԻԳԱՆՆԵՐԻ
«ԳՐԱԿԱՆ» ԱՐՇԱՎԱՆՔ

(

«Քուրա», №1, հավելված՝ «Կոկորդիլոս»․

,

հրատարակություն «Մուրճ և Մանգաղ»-ի
Մոսկվա, 1923

Կուսակցական մեր վերջին համագումարին ընկ. Ա. Հովհաննիսյանի կոմունիստական դաստիարակությանը նվիրված զեկուցումից հետո, վիճաբանությունների ժամանակ, ընկերներից մեկը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ զեկուցողը ո'չ մի խոսք չասավ այն վերաբերմունքի մասին, որ պիտի ունենա մեր կուսակցությունը դեպի արվեստները և գեղեցիկ գրականությունը։ Ընկերոջ հարցը ավելի քան տեղին էր և ցույց էր տալիս մի հանգամանք, որ վաղուց արդեն հերթական պիտի համարել — այսպես կոչված «գեղեցիկ գրականության» խնդիրը մեզանում։ Այդ իբրև թե «երկրորդական» խնդիրը այսօր հուզում է շատ շատերի, մանավանդ երիտասարդության միտքը և հարկավոր է, որ մեր կուսակցությունը հարկ եղած ուշադրությունը դարձնե իդեոլոգիական այդ ֆրոնտի վրա ևս. մի կարևորագույն ֆրոտի, որ մենք կասենք՝ միանգամայն լքված է և թողնված իր սեփական բախտին՝ անղեկ ու անառագաստ: Այո: Վաղուց արդեն հասունացել է այդ խնդիրը մեզանում և այսօր արդեն հրամայական պահանջ է դարձել, որպեսզի մեր կուսակցությունը եթե ոչ հիմնովին, գոնե մոտավորապես ճշտե իր դիրքն վերաբերմունքը այդ ֆրոնտում