Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Վահան Տերյանը։

Նա ծծել էր կապիտալիստական խոշոր քաղաքի գաղջ օդը և ընտելացած այդ խոշոր քաղաքի բուրժուական կուլտուրային' դարձել էր նրբակիրթ և գալանտ պոետ։ Նրբակիրթ դենդի դարձած ախալքալաքցի Վահանի համար «ցնորք» էր արդեն գյուղը, որի մասին, եթե գրելու էլ լիներ, պիտի գրեր գալանտ ստիլիզացիաներ։ Տնտեսական ոչ ապահով վիճակը, դասային այդ զորեղ կապի բացակայությունը այն դասակարգի հետ, որի կուլտուրան լիովին ծծել ու ընդունել էր նա— պիտի որ առաջ բերեին նրա հոգում հուսահատություն ու բեկում, մատնեին նրան որոնումի ու փնտրանքի։Իր ավագ եղբոր' գյումրեցի Ավոյի նման խորթ շէր Տերյանը խոշոր քաղաքի անցուդարձին, տեսնում էր նրանում գոյություն ունեցող հասարակական տարրերի բախումը — և գլխի էր ընկնում, որ իր հասարակական տեղը — չորրորդ դասակարգի կողմն է, բայց—իր դաստիարակությամբ գլխովին կապված լինելով բուրժուական կուլտուրային' մնում էր ձեռնթափ, մնում էր, ինչպես ինքն է ասել, «երկու աշխարհի սահմանագծում»։ Ինքը կռվում ու պայքարում էր պրոլետարական հեղափոխության առաջին շարքերում, բայց հոգում—հինն էր, թշնամի բանակի կուլտուրան13 ու սովորությունները' Բրյուսովր, Տյոկը, Վյաշեսլավ Իվանովի գազելները։ Այնտեղ, այդ երկու աշխարհի սահմանագծում տանջվեց նա անփարատ, և սրտում տխրություն ու թախիծ' մեռավ, որպես պրոլետարիատի ազատագրման նվիրված արիստ ոկրատ-մ արտիկ և նրա ողբերգական մահով կտրվեց շղթան նորի ու հնի' մի սերունյդ այն կողմը թողեց գյումրեցի Ավոյին և երկու սերունդ հեռու լոռեցի Հովհաննեսին... Կյանքն է' մեր հասարակական կյանքի զարգացման պատմությունը՝