Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բոլորովին մաքրագործվեցավ մեր սերը, այնպես որ ալ ոչինչ կրնա աղարտել ու ապականել զայն։

Փարիզ հասնելուն հետևյալ օրն իսկ քաղաքական ամուսնությունը կատարեցին և նույն իրիկունը Ռոզիկ այս նամակը ուղղեց իր մոր․

«Սիրելի մայրիկ.

«Այս ցերեկ Տրուդ փողոցի քաղաքատան մեջ Լևոնը և ես մեր քաղաքական ամուսնությունը կատարեցինք, երկու վկաներու ներկայությամբ։ Կհուսամ, որ այս լուրը ուրախությամբ պիտի ընդունիս։ Պոլսեն մեկնած օրերնիս երկտող մը գրած էի, որպեսզի սիրտդ հանգիստ ըլլա իմ մասիս, անշուշտ ժամանակին ստացար։

«Մեր հանկարծական փախուստը գուցե տարօրինակ երևցավ ձեզի և զիս մեղադրեցիք այդպիսի վարմունք մը ունենալուս համար. սակայն կարելի չէր ուրիշ կերպ ընել։ Եկեղեցիին մեջ տեղի ունեցած դեպքը, զոր հարկավ իմացար, այնքան տակնուվրա ըրավ մեզ, որ հազիվ կրցանք կառք մը նետվիլ և փախչիլ։ Ու երբ քիչ մը հանդարտեցանք, ես ու Լևոն լրջորեն խորհրդակցեցինք և տեսանք, որ մեր երջանկությունը ապահովելու համար Պոլսեն հեռանալե ուրիշ միջոց չի կար։

«Մեր փախուստը բնականաբար նորանոր բամբասանքներու տեղի տվավ և օրերով ամբողջ Բերայի ընտանիքները մեզմով զբաղվեցան, սակայն կհուսամ, որ ամեն բան շուտով կմոռցվի երբոր մեր ամուսնության լուրը իմացվի։ Քանի մը օրեն տպված քարթով մը մեր միությունը պիտի ծանուցանենք ազգականներուն և բարեկամներուն. գալով եկեղեցական պսակին՝ այն ալ մոտ օրեն կկատարենք, երբ որ այս տեղի քահանան պետք եղած պաշտոնաթուղթերը ստանա, այդ մասին բոլորովին վստահ եղիր։

«Հաճոյալի ու հանգիստ ճամփորդությունե մը ետքը հասանք Փարիզ ու գացինք տեղավորվեցանք մեր բնակարանը, որ գեղեցիկ աբարթըման մըն է, խիստ լավ կերպով կահավորված։

«Չես կրնալ երևակայել թե որքան երջանիկ եմ. Լևոն հիանալի ամուսին մըն է, և բոլոր հոգիովը կսիրե զիս։ Վերջին դեպքին առթիվ իր ցույց տված ընթացքը արդեն ապացույց մըն է իմ վրա ունեցած անսահման սիրույն։

«Այսպես ուրեմն, բոլորովին անհոգ եղիր իմ մասին։ Քիչ օրեն