Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Ի՜նչ պիտի ըլլա, խաղքություն, էֆենտիմ, խաղքություն,– գոչեց Միհրանիկ բարկացած շեշտով մը։

− Պատմե՛ տեսնենք։

− Թաղին մեջ որչափ դատարկապորտ սրիկաներ կան նե՝ ժողվեր բերեր են… դեռ երեկվան լակոտը ելեր գործի կխառնվի… մեկ քանիին աղեկ փայերնին տվի յա…

Բոլոր այս կցկտուր խոսքերը որոշ բան մը չէին հայտներ, բայց ցույց կուտային, թե դեպքերը Միհրանիկ էֆ-ին հաճելի կերպով մը չէին տեղի ունեցած։

− Շենք շնորհք պատմե տեսնենք եղածը,− ըսավ տիկին Սաթեն։

− Էֆենտիմ,− շարունակեց Միհրանիկ,− բակը բազմությունը լեցված էր, երբ ընկեր Կայծունի աթոռի մը վրա ելլելով սկսավ խոսիլ։ Հոն գտնվողները շուրջը հավաքվեցան։

− Դուն շատ չմոտենայիր,− միջամտեց տիկին Նվարդ։

− Չէ՛, ես հեռուեն մտիկ կընեի կոր։ Մարդը շատ աղեկ, շատ շնորհքով կերպով կխոսեր կոր, խրատներ կուտար կոր, երբ մեյ մըն ալ քանի մը հատ գլխուն զարկին, իրարանցում մըն էր փրթավ բակին մեջ…

− Դուն դուրս ելլայիր,− միջամտեց տիկին Նվարդ։

Ճանը՛մ, ես հեռուն կեցած էի։

− Ծեծողները որո՞նք էին,− հարցուց Մարգար էֆենտի։

− Որոնք պիտի ըլլան, «Շանթ Ակումբին» խլեզները, ուրիշ կարգ մը անճանաչ մարդիկ… էտեպսիզ ալայի։

− Էյ, ասդիի կողմեն մարդ չի՞ կար։

− Կար, բայց անոնք շատվոր էին… ասդինները կամաց մը կծիկը դրին։

Բոլոր այս հարց ու փորձերուն միջոցին տիկին Սաթեն շանթահարիչ նայվածքներ կուղղեր իր էրկան, որ սարսափահար կջանար չնայիլ իր կնոջ երեսը։

− Հետո,− շարունակեց Միհրանիկ,− Սուսերյանց աթոռի մը վրա ելավ ափեղցփեղ բաներ մը խոսեցավ ու ետքը թուղթ մը ստորագրել տվավ ներկաներուն ու այդ թուղթը առավ տարավ Խորհրդարան՝ Թաղ. Խորհրդին հանձնելու համար։

− Հասկցա՞ր ինչ է եղեր այդ թուղթը։

− Էֆենտիմ, հանուն թաղեցիներուն կպահանջեին կոր ժամկոչ Վարդան իր պաշտոնին վրա մնա և միևնույն ատեն իրենց