անընդհատ ժուռ կուպար սենյակին մեջ, կեցավ ու երկու մարդոց դառնալով՝ ըսավ.
− Այս խնդիրը ասանկ չկրնար լմննալ…
− Ինծի ալ անանկ կուգա,− պատասխանեց Մանուկ աղա։
− Պարզապես ամենքն ալ մեզի խաբեցին ու այսպես մեջտեղ ձգեցին… Ռափիկ աղային ըրածը կվայեյե՞… ասանկ սուտ հիվանդ ըլլալ։
− Ո՞վ գիտե, թերևս իրավցնե հիվանդ է,– պատասխանեց Մանուկ աղա, ուզելով ոսկերիչը պաշտպանել։
− Հապա այդ «Պայքար Լսարանին» մարդիկը… իբր թե թաղին բոլոր երիտասարդությունը իրենց ձեռքին մեջն էր…
− Պարապ խոսք, էֆենտի, պարապ խոսք, քանի մը հոգի էին, անոնք ալ ձգեցին փախան։
Եվ այսպես երեք անձերը դեմ դիմաց անցած իրենց պարտության վրա կողբային, գանգատելով ամենեն։
Նույն միջոցին, ընդհակառակը, Պողոս էֆենաիի տան մեջ ցնծությամբ կտոնվեր մեծ հաղթանակը։
− Քա՜, Նարդիկը ո՜ւր է, առտըվնե ի վեր մեջտեղ չի կա, սա ելեկիս կոճակը բրդեր է, կարել պիտի տայի։
Հիսուն տարեկանի մոտ գեր ու կարճահասակ մարդ մըն էր, որ այս խոսքերը կուղղեր իր կնոջ, կիրակի առտու մը։
− Տուր ես կարեմ,− պատասխանեց կինը,− այսօր Նարդիկե խեր չկա
− Ինչո՞ւ համար։
− Ճանը՛մ, չե՞ս գիտեր, կիրակի է, նշանածը պիաի գա, հագվելու վրա է։
− Այս մեկ հագվիլը քանի՞ ժամ կտևե։
Գատը-գյուղը, Մեոհյուրտարի կողմերը, փոքրիկ փայտաշեն տան մը մեջ կբնակեր ոսկերիչ Սահակ աղան իր կնոջ՝ Փեմպե հանըմին և աղջկանը՝ Նարդիկին հետ։ Այս վերջինը հազիվ քսան տարեկան, սև աչքերով, նրբակազմ, թուխ ու գեղանի աղջիկ մըն էր։ Արամյան վարժարանի մեջ իր շրջանը ավարտելե ետքը երկու տարիի չափ հաճախած էր նաև մայրապետներու դպրոցը, ֆրանսերեն և դաշնակը կատարելագործելու համար։