Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ կրցածին չափ ինքզինքը սիրցնելու նայի… տղան որչափ շատ սիրահարի՝ դրամը այնքան քիչ կուտանք…

Ու կնոջ այս խորհուրդը տալե ետքը, Ղուկաս էֆենտի գոհ սրտով մը պառկեցավ և խոկալ սկսավ։

Հետևյալ օր, իրիկվան դեմ, իր գրասենյակը նստած էր, երբ ծերունի մը ներկայացավ։

− Էֆենտի, զիս ուզեր եք,− ըսելով։

Ոսկերիչ Հակոբ աղան էր, ուրկե Ղուկաս էֆ. կուզեր տեղեկություններ առնել Կոկիկյանենց անցյալին մասին։

− Հա, Հակոբ աղան դո՞ւք եք, հրամմեցեք, ապրանքները բերի՞ք։

− Այո, էֆենտիս,- ըսավ մարդը բալթwյին գրպանեն գոհարեղենի մեկ քանի տուփեր հանելով։

Ղուկաս էֆ. հյուրին սուրճ մը ապսպրեց, սիկարեթ մը հրամցուց և սկսավ գոհարեղեննeրը քննել, գիները հարցնել, դիտողություններ ընել։ Հետո շուկայի և մասնավորաբար ոսկերիչներոu առևտուրին վրա խոսք բացավ և այդ միջոցին անտարբեր ձևով մը հարցուց.

- Ճանըմ, Փարիզեն այս օրերս հարուստ ակնավաճառ մը եկեր է, լրագիրը գրեր էր, Լևոն Կոկիկյա՞ն է, ի՞նչ է… ո՞վ է այդ մարդը, որ լրագիրները անցուցեր են, դուն կճանչնա՞ս կոր…

− Հասկցա,− ըսավ Հակոբ աղա,− ես ալ լսեցի, Լևոն Կոկիկյան…

− Հա, Լևոն Կոկիկյան :

− Հապա, լավ կճանչամ, այսինքն տղան չէ, բայց հայրը, ինչ պատվական մարդ էր, աղբոր պես էինք մեկտեղ։

− Հարո՞ւստ էր…

− Չէ, ճանըմ, պարզ մինաճի մըն էր, օրե կվաստկեր, օրե կուտեր, բայց աղեկ դրամ կշահեր, բնությամբ ալ շատ ազնիվ էր, ամենքը զինքը կսիրեին… շռայլ մարդ մըն էր, վաստկած դրամը կուտեր, բայց աղեկ կապրեր, տունն ալ աղեկ-աղեկ կնայեր… Աստված ողորմի հոգուն։

Հակոբ աղա ալ անցյալին վերհիշումներեն տարված, հին բարի օրերուն պատմությունները սկսավ ընել, ամեն ծերերու պես ներկան գեշ գտնելով և երիտասարդության օրերը փառաբանելով։

− Ան ատենվան մարդիկը իրավցնե մարդ էին, Ղուկաս էֆ. հեմ իրենք կշահեին՝ հեմ ուրիշներոuն շահեցնել կուտային… Հիմա