Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/512

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գայթակղության երևան ելլելուն։ Հիմա փոխադարձ վրեժխնդրությունն էր, որ կպատրաստվեր ու զինքն ալ կուզեին գործիք ընել։ Այս դերը խաղալու պատրաստակամությունը չէր, որ կպակսեր իր քով, քանի որ ինքն ալ իր պզտիկ վրեժը ուներ և կուզեր գոհացում տալ անոր, միայն թե հետևանքներեն կվախնար։ Այդ հարուստները կրնային ջրին երես ելլալ, մինչդեռ իրեն պես աղքատ սպասուհի մը անոնց դեմ պայքարելով, կրնար գլխին անակնկալ փորձանքներ բերել։

Տիկին Շազիկ նշմարեց Սուրբիկի վարանումները և սիրտ տալու համար անոր ըսավ․

− Դուն մեզի հետ եղիր՝ նայե՝ ինչ օգուտներ կքաղես, մենք քեզի պարապ չենք հաներ։

− Գիտե՛մ, հանըմ, գիտե՛մ, բայց եթե զիս ետքը օրթան ձգեք, ի՞նչ կըլլա վիճակս, Մարգար էֆենտի անանկ մարդ մըն է, որ ամեն գեշություն կրնա ընել…. ես անոր հետ գլուխ կրնա՞մ ելլել։

− Ճանըմ դուն ալ, խենթը, ի՞նչ կրնա ընել քեզի։

− Ես ի՞նչ գիտնամ, էֆենտիիս խոսք մը ընելուն պես, ես հացես կելլամ։

− Եթե անանկ բան մը ըլլա նե՝ հոս տեղդ պատրաստ է… կուզես նե ըլլալուն ալ մի սպասեր, այսօրվընե եկար…

Այս ապահովությունը արդարև սրտապնդեց սպասուհին։

− Դուք այսպես խոսք տալերնեդ ետքը, ալ սիրտս հանդարտ է,− հայտարարեց։

− Հիմա դառնանք մեր գործին,− ըսավ Շազիկ։− Այսպես բոլոր գիտցածներդ մեկիկ-մեկիկ պիտի պատմես մեր էֆենտիին։

− Ինչ որ քեզի ըսի՝ պատրաստ եմ անոր ալ կրկնելու, արդեն իմ խոսքերուս մեջ սուտ չի կա, ես ուրիշ սպասուհիներու պես չեմ։

− Գիտեմ այդպես ըլլալը, միայն թե ատիկա բավական չէ․․․

− Ուրիշ ի՞նչ կուզեք, որ ընեմ։

− Ինծի պատմածներուդ մեջ կարևոր բան մը չկա։ Ես կուզեմ, որ խնդիրը ուրիշ կերպով պատմես Պողոս էֆենտիին։

− Շազիկ հանըմ, միտքդ չեմ հասկնար կոր։

− Կեցիր բացատրեմ։ Միհրանիկ էֆենտիին ու Սաթենին հարաբերություններուն մասին որոշ բաներ ըսելու ես։

− Ի՞նչ բան…

− Օրինակի համար իբր թե, օր մը առանձին գտնված ատենին