Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/726

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր հուզումեն։ Վեր առինք գետնեն, խելքը գլուխը բերինք ու ճամփա դրինք։

Ա՛լ իր ազդեցությունը, իր հարգը կորսնցուցած էր ամենուս քով։ Իր թավալգլոր անկումին հետ ինկած էր նաև մինչև այն ատեն մեր աչքը կուրացնող կեղևանքը ու կտեսնեինք, որ ամենահետին տխմարի մը, կատարյալ ավանակի մը պես կատարած էր իրեն հանձնված պաշտոնը։

***

Ատեն-ատեն կուգար նորեն Համաբարձում աղան մեր տունը, միշտ կոճկված, միշտ սակավախոս, միշտ համրաքայլ։ Իր հագուստը, իր խոսքերը, իր քայլվածքը միմիայն մեր ծաղրն ու հեգնությունը կշարժեին։ Երբեմն խնդրի մը վրա իր կարծիքը կհարցնեինք, բայց միմիայն քիթին խնդալու համար և այնքան անպատկառորեն կխնդայինք, որ վերջապես դադարեցուց իր այցելությունները։

Վրեժնիս լուծած էինք։