ինծի կհարցնես նե՝ ատանկ թուղթ ստորագրելու ալ պետք չի կա, ես անոնք այն տեղեն աս սահաթին հանելու յոլը գիտեմ…
− Չէ, չէ, − ըսավ Ղուկաս էֆենտի կես մը ժպտելով,− օրինավոր կերպով գործ տեսնանք:
− Ինչսլես որ կուզես…
Եվ Հաճի Թումիկ կրկին խոնարհ բարևներ տալով՝ դուրս եկավ գրասենյակեն:
Նույն իրիկունն իսկ, Ֆերիգեղ Հաճի Թումիկի սրճարանը, Սաթենիկի ու Գարեգինի խնդիրը սեղանի վրա դրվեցավ:
Գինեպանը երբոր տեսավ թե իր խանութին հիմերը մեկիկ-մեկիկ եկան բոլորվեցան սեղաններու շուրջ, որոնց վրա տյուզի շիշեր շարված էին, ճիեր թավասիի, խաշած լուբիայի ու ձիթապտուղի մեզեներով, վայրկյանը եկած համարեց խոսելու:
− Ծո, Տարսավիչ աղա, իմացա՞ր,− հարցուց խոսքը ուղղելով ձկնավաճառի մը, որ առանձին նստած խորին համոզումով մը իր օղիի գավաթը կպարպեր կամաց-կամաց,− գեշ մը եկեր է մեր մահալլեն, չըրած խաղքությունը չմնար կոր. դրացիները պյություն ոտք ելեր են, իլլե՛ տունեն հանել կուզեն կոր:
− Ի՞նչ միլլեթ է…
− Հայ, աղբար, հայ չըլլար նե՝ որո՞ւ հոգ… Հայ ըլլալուն համար է քի խոսքը կընեմ կոր:
− Ո՞ւր կնստի կոր այդ փոստալը,− հարցուց ազգային արժանապատվության նախանձախնդիր ուրիշ խման մը:
− Սըտեղեն վար, յուչինճի սոխախը մտնաս նե՝ սոլիդ վրա պիրինճի սոխախը՝ պախալ Մանոլին տունը,− բացատրեց Հաճի Թումիկ, որ արդեն նախնական քննություն մը ըըեր ու այդ մանրամասնությունները իմացեր էր քիչ առաջ:
− Հասկցա,− միջամտեց ներկաներեն մեկը,− որբևայրի կնիկ մըն է, պզտիկ աղջիկ մըն ալ ունի… ամա անիկա վեց ամիս է որ եկած է…
− Վեց ամիս է գալը, ամա հոտը հիմա օրթա՛ն ելավ,− ըսավ Հաճի Թումիկ: