Jump to content

Էջ:Zabel Yesayan, Traveling of Murad.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դանիել Վարուժանը, լսելով Մուրադի՝ գետանցի առասպելական պատմությունը, գրում է «Բեգաս» ծավալուն բանաստեղծությունը՝ կերտելով օդապարիկ նժույգի և նրա հեծյալ ասպետի ձույլ կերպար, որ գալիս է խորհրդանշելու վաղնջական ժամանակներից երազած լույսի և արդարության.

Ո՛ւր որ դոփե սմբակն՝ հոն կր բանա վիհ ծուխերուն,

Ո՛ւր որ բախե լանջը գոռ՝ կը թոթափե փշրված

Կայծ․․․

Ցոլածին նժույգ հեծած ասպետը սլանում է դեպի երկինք, անցնում բարձունքների ու լեռների կատարների վրայով, ձգտում է հասնել արևին։

Հույսի, լույսի և ազատության ձգտող Բեգասն ու նրա հեծյալ ասպետը թռչում֊ճախրում են երկնքում, մարդկանցից ու կյանքից վեր և կգան՝ իրենց հետ բերելով լուսավոր ապագա, խաղաղ կյանք, որին այդքան սպասում էր հայ մարդը։

Քնարական պատկերները վարուժանական շնչով ծիածանվում ու ծավալվում են, առջևում հառնում է Մուրադը իբրև փառքի հուշակոթող, որը պիտի ունենա հետևյալ մակագրությունը.

Վե՜ր, վե՜ր, Բեգա՛ս…

Բայց, հեռուն, ի՞նչ սպիտակ տարածություն լուսափառ
Ճառագայթեց աչքերուդ մեջ ամեհի․․․

Օ՜, Բեգա՜ս, Բեգա՜ս․․․

Սեբաստացի Մուրադը հայ ժողովրդի ոգեղեն ճիչն է…

ՍՈԻՐԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու