Էջ:Zabel Yesayan, Traveling of Murad.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հատուկ չոր ու ցամաք տեղեկություններ չեն ընդգրկված միայն, այլ նրա հեղինակը երբեմն-երբեմն երևույթներին տրված գնահատականներում հանդես է բերում նուրբ դիտողականություն, վերլուծման հմտություն, իրազեկություն և հեռատեսություն։ Դեպքերի նկարագրությունից զատ կան դատողություններ, մտորոււմներ։

«Օրագիրը» սկսվում է 1915-ի հունվարի 1-ից և ավարտվում նոյեմբերի 29-ի ամսաթվայիև նշումներով, արձանագրված է տվյալ օրվա իրադարձությունը, դեպքը, անցքը։

Այսպես՝ հունվարի 5-ին Սարիղամիշում պարտություն կրած Էնվեր փաշան հասնում է Սեբաստիա, որտեղ և տեղի է ունենում նրա և Մուրադի հանդիպումը։ Ահա Սեբաստացու վկայությունը. «Շատ լավ վերաբերվեցավ, կանչեց քովը, հարցուց ինչպես ըլլալս, պարզ, առանց մեծամտության։ Ավելի լավ տեսնվեցանք կուսակալին քով։ Վերջապես, շատ լավ տպավորություն թողեց վրաս։ Եթե կեղծ չէ…» («Նորք», էջ 53):

Եվ անմիջապես հաջորդում է՝ «Եթե կեղծ չէ…» ենթագիտակցական իրատեսությունը։ Ուրիշ կերպ էլ լինել չէր կարող։ Այդպես կարող էր մտածել միայն բազմաթիվ մարտերում կոփված ռազմիկը, որ նաև մեծ քաղաքագետ է և իմաստուն այր։

Կեղծ էր, այո՛, այն էլ ինչպե՜ս…

Փետրվարի 14-ի գրառումներում ավելի սթափ է մտածում Մուրադը։ Այս անգամ նա խորհրդածում է ինչպես մարդկության, այնպես էլ հայ ժողովրդի ապագայի շուրջ։ Մարդկությանը, որ այդ օրերին քար լռությամբ աչք էր փակում հայերի կոտորածների առջև, կոչում է ոճրագործ, երբ՝ «Վերջապես հայ տառապանքն ևս չափ ու սահմւսն ունեցավ. շեն տուները այրել, անհատները սպանել, բռնի գրավումներ, ավելի հայի վրա բարդել, հացը ձրի զորքին կերցնել, բացի իրեն առածեն։ Փոքր Հայքի հայ ժողովրդյան բացարձակ կորուստ մը կսպառնա»։

Մուրադը հայերի մասնակցությունը առաջին աշխարհամարտին, Անդրանիկ Զորավարի պես, դիտում է անմտություն, որովհետև հայը կորցնելու է ոչ միայն միլիոնավոր մարդկային կյանքեր, այլև ողջ Արևմտահայաստանը։ «Հայերուս ապիկարությունը ալ այս է,— ավելացնում է նա,— որ այս պատերազմին ռուսաց կողմը բռնեցին և մասնակցեցան բացարձակ կերպով։ Սխալ էր։ Թե Թուրքիան և թե մենք չեզոք մնալու էինք, որպեսզի մեր գոյությունը պահպանեինք համաշխարհային պատերազմին մեջ։ Ռուսիան հայի գոյությունը չի ուզեր։ Ազգերը իրենց անկախությունը կը կորսցնեն խելքի պակասութենեն։ Գերի ազգերը կը փչանան նորից խելքի պակասութենեն»։